Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma uxix 19,09,
A A
Սպորտ

Ուղիղ. «Վերոնա» - «Ռոմա». Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է

Իտալիայի Ա սերիայի 4-րդ տուրում Հռոմի «Ռոման» արտագնա խաղում կհանդիպի «Վերոնայի» հետ:

Նախկինում թիմերն իրար հետ հանդիպել են 60 անգամ: 31 խաղում հաղթել են հռոմեացիները, 10-ում` վերոնացիները:

«Ռոման» երեք խաղում վաստակել է 9 միավոր և այժմ զբաղեցնում է 2-րդ տեղը: «Վերոնան» առայժմ միավոր չունի և գտնվում է նախավերջին` 19-րդ հորիզոնականում:

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է հռոմեական թիմի պահեստայինների թվում:

«Վերոնա» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: Խաղի ուղիղ եթերը` այստեղ.