Բացել լրահոսը Փակել լրահոսը
242471957_3037528493154926_5644027134299080698_n
A A
Պաշտոնական

Անդրադարձ է կատարվել բժշկական գաղտնիքին, կենսաբժշկական հետազոտությանը․դասընթաց

Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի շրջանակում մեկնարկել են Օվիեդոյի կոնվենցիայի և լրացուցիչ արձանագրությունների հիմնական սկզբունքների վերաբերյալ կարողությունների զարգացման երկօրյա դասընթացները՝ նպատակաուղղված Օվիեդոյի կոնվենցիայով ամրագրված մարդու իրավունքների և եվրոպական էթիկայի սկզբունքների մասին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների իրազեկության բարձրացմանը, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացներում ներգրավված առողջապահության ոլորտի մասնագետների կարողությունների և հմտությունների ամրապնդմանը:
Միջոցառումը, որը նախաձեռնել է Եվրոպայի խոհրդի երևանյան գրասենյակը, անցկացվում է հիբրիդային ձևաչափով:
Ողջույնի խոսքով հանդես են եկել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն, Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը:
Միջոցառմանը զեկույցներով հանդես են եկել ոլորտի օտարերկրյա բազմաթիվ փորձագետներ: «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի ներկայացումից հետո անդրադարձ է կատարվել բժշկական գաղտնիքին, կենսաբժշկական հետազոտությանը, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ համավարակի ազդեցությանը մարդու իրավունքների վրա, ինչպես նաև առողջապահական գրագիտությանը, արտակարգ իրավիճակներում առողջության հետ կապված իրավունքներին, վերարտադրողական առողջության իրավունքներին, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստմանը:
Թեմատիկ յուրաքանչյուր զեկույցին հետևել են հարց ու պատասխաներ:
Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։