Բացել լրահոսը Փակել լրահոսը
սեֆիլյան
A A
Քաղաքականություն

Սեֆիլյանը կոչ է անում չերթեւեկել Գորիս-Կապան ավտոճանապարհով

Ազգային-ժողովրդավարական բեւեռի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը Ֆեյսբուքով հայտարարություն է տարածել։
Այն ներկայացնում ենք ստորեւ․
 
Սիրելի հայրենակիցներ
Գորիս-Կապան ավտոճանապարհը վերածվել է մեր նկատմամբ թշնամու ճնշման լծակի։
Ստորացումները և առևանգումները դառնում են սովորական երևույթ։
Հորդորում եմ մինչ Գորիս-Կապան ավտոճանապարհի նկատմամբ մեր լիակատար վերահսկողության վերահաստատումը ընդհանրապես չերթևեկել դրանով և փոխարենը օգտագործել Տաթև-Կապան ավտոճանապարհը։