Բացել լրահոսը Փակել լրահոսը
korona
A A
Հասարակություն

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 43 հոգի․ Aliq.ge (տեսանյութ)

Վրաց համաճարակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսի վերաբերյալ վերջին տվյալները:

Վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 22.920 թեստ, արդյունքում` վարակի 1.501 նոր դեպք: Համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է վարակի 595.264 դեպք:

Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 1 954 մարդ, պանդեմիայի սկզբից ի վեր 559 996 հիվանդների հաջողվել է հաղթահարել վարակը:

Կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 43 հիվանդ, իսկ համաճարակի սկզբից ՝ 8.541 մարդ:

Ներկայումս Վրաստանում կա 26 701 ակտիվ դեպք, որից 5 446 –ի դեպքում  պահանջվում է ստացիոնար բուժում: 1.255 հիվանդի վիճակը ծանր է, 330 -ին միացված են արհեստական ​​շնչառության ապարատներ:

aliq.ge