Բացել լրահոսը Փակել լրահոսը
կոպիրկին
A A
Քաղաքականություն

ՌԴ անձնագիր ունեցող յուրաքանչյուր ոք այսօր կարող է ընտրության գնալ

Ռուսաստանում ընթանում են Պետդումայի ընտրությունները։ Համավարակի պատճառով դրանք անցկացվում է երեք օր՝ սեպտեմբերի 17-19-ը։

Ընտրել հնարավոր է նաեւ Հայաստանում, որտեղ  ստեղծվել է 6 ընտրատեղամաս՝ ՌԴ դեսպանատանը, «Էրեբունի» օդանավակայանում և Գյումրիում, որից մեկը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսարանում և երեքը՝ ռուսական 102-րդ ռազմական բազայում։

 «Քվեարկությունը բնականոն ընթանում է։ Ռուսաստանի օրենսդրության համապատասխան ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները ՌԴ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը ապահովելու համար»,-  ըստ Արմենպրեսի՝  լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Երևանում և Գյումրիյում հաշվառված են շուրջ 20 հազար ՌԴ քաղաքացի, սակայն յուրաքանչյուր ոք, ով ունի ՌԴ անձնագիր կարող է գալ և մասնակցել քվեարկությանը։