Բացել լրահոսը Փակել լրահոսը
73487_b
A A
Հասարակություն

Հրդեհ Արզնի գյուղում․ այրվել է ավտոմեքենա

Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Դառգետ» գարեջրի գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնի գյուղի 4-րդ այգեգործական զանգվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել՝ 17:17-ին: Այրվել են կայանած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան և 4000 քմ խոտածածկույթ։