Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Սարգսյանը մասնակցել է համաշխարհային գնաճին վերաբերող քննարկման (տեսանյութ)

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում սեպտեմբերի 18-ին ներկա է գտնվել ամենամյա «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում անցկացված՝ գնաճին վերաբերող պանելային քննարկմանը, որի հիմնական բանախոսներից մեկը եղել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Քննարկվել են համաշխարհային գնաճին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել այն հարցին, թե ինչքան ժամանակ է պահպանվելու ներկա համաշխարհային գնաճային միջավայրը, և, որոնք են այն պայմանավորող հիմնական գործոնները: Մարտին Գալստյանի հետ պանելային քննարկմանը մասնակցել են Ժնևի Տնտեսական ինստիտուտի՝ ֆինանսների և զարգացման կենտրոնի ղեկավարը, ինչպես նաև մի շարք ներդրումային ընկերությունների ղեկավարներ: