Բացել լրահոսը Փակել լրահոսը
73434_b
A A
Հասարակություն

«Արևիկ» ազգային պարկի հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Սեպտեմբերի 18-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսած հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 86 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
 
Ժամը 18։45-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր
 
ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում նկատվել է ծուխ։