Բացել լրահոսը Փակել լրահոսը
242170371_921510615119786_5229899229458902919_n
A A
Քաղաքականություն

«Լեռնային Արցախ» թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է․ ԱՀ ԿԳՄՍ նախարար

«Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը:

«Այսօր հանդիպեցի «Լեռնային Արցախ» ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հետ։ «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է։ Սա Բեսլանի սարսափը վերապրելու և զգալու առիթ դարձավ։ Իսկ Արցախի տարբերանշանը քերելը կարծրացող հայատյացության ևս մի ապացույց է։ Սպորտը քաղաքականացման ենթակա չէ, ահաբեկման՝ առավել ևս։

Մեր մարզիկները չեն տրվել թուրք ահաբեկչի սադրանքին։ Նրանք կշարունակեն սպորտով նվաճել բարու, հաղթանակի, ուժի, ինքնահաղթահարման սահմանները։ Ի դեպ, թիմը 2020_2021 թվականների ՀՀ պատանիների ֆուտբոլի առաջնության չեմպիոն է, իսկ Գերմանիայի Լայպցիգ քաղաքի 16 երկրների ֆուտբոլի պատանիների մրցույթում այս տարի նվաճել են երկրորդ տեղը։

Ո՛չ ահաբեկչությանը»,- գրել  է նա:

Նշենք՝ Երեկվանից շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորականը վնասում Արցախից երեխաներ տեղափոխող մեքենան՝ քերելով դրոշի պատկերը: