Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik 17.09.
A A
Սպորտ

Ուգո Ֆիրմինոյի «դուբլը» «Փյունիկին» դուրս բերեց գավաթի քառորդ եզրափակիչ

VBET հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում ավարտվեց 1/8 եզրափակիչ փուլը:

Այսօր կայացած վերջին խաղում Երևանի ԲԿՄԱ-ն սեփական դաշտում ընդունեց «Փյունիկին» և պարտություն կրեց` 1:2: Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց բանակային ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը: Երկրորդ խաղակեսում «դուբլի» հեղինակ դարձավ փյունիկցի Ուգո Ֆիրմինոն: 

Այդպիսով, Հայաստանի գավաթի համար պայքարը կշարունակեն 8 թիմեր`«Արարատը», «Ալաշկերտը», «Ուրարտուն», «Նոան», «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Վանը» և «Նորավանքը»: Քառորդ եզրափակիչ փուլի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ: