Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futzal
A A
Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ուսհավաք կանցկացնի Մոլդովայում

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 25-ին և 26-ին մոլդովական Չորեսկու գյուղի «ՖՄՖ ֆուտզալ արենայում» ընկերական հանդիպում կանցկացնի Մոլվոդայի հավաքականի հետ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

Խաղերին նախապատրաստվելու համար մեր ընտրանին սեպտեմբերի 18-26-ը մարզական հավաք կանցկացնի Մոլդովայում։ Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

 

Արտյոմ Զաքարյան - «Արարատ-Արմենիա»

Էմին Ղարաբեքյանս - «Երևան»

Սարո Գալստյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Հակոբ Ուզունյան - «Լեո»

Ռաֆիկ Մելիքյան - «Արարատ-Արմենիա»

Գեղամ Թումբարյան - «Երևան»

Արամ Սարգսյան - «Երևան»

Միհրան Դերմենջյան - «Երևան»

Արսեն Սարգսյան - «Երևան»

Արթուր Պատատյան - «Երևան»

Ռոդրիգո Բարբոսա - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)

Ժոաո Գիլերմե Կարվալյո - «Գազպրոմ» Յուգրա (Ռուսաստան)

Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» (Ռուսաստան)