Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+van
A A
Սպորտ

«Վանը» 11մ հարվածներով հաղթեց «Սևանին» և մտավ գավաթի քառորդ եզրափակիչ

VBET Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակում Չարենցավանի «Վանն» այսօր սեփական դաշտում ընդունեց «Սևանին»:

Խաղի հիմնական ժամանակում գրանցվեց 2:2 հաշիվ: Լրացուցիչ 30 րոպեում հաղթողը կրկին չորոշվեց: Նշանակվեցին 11մ հարվածներ, որոնք ավելի վստահ իրացրին դաշտի տերերը` 3:1:

Այդպիսով, «Վանը» մտավ VBET Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ և կշարունակի պայքարը պատվավոր մրցանակի համար: