Բացել լրահոսը Փակել լրահոսը
ssaaa.thumb
A A
Հասարակություն

ՀՀ քաղաքացիներին անձնագրերի տրամադրման խնդիրն արդեն լուծված է

Անձնագրերի տրամադրման հետ կապված խնդիրներ արդեն չկան, այս մասին «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Ոստիկանությունից։

Պատասխանում մասնավորապես նշում են, որ խնդիրն արդեն իսկ լուծվել է, և ներկայումս ՀՀ քաղաքացիներին անձնագրերի տրամադրումն ամբողջ ծավալով վերսկսվել է։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ քաղաքացիներն ահազանգում էին, որ անձնագրերի ժամկետները լրացել են, սակայն չեն երկարացնում և ասում են՝ սպասեք։ Բացի այդ, խնդիր կար նաև նոր անձնագրեր տրամադրելու հետ։

Ոստիկանությունից հայտնել էին, որ կորոնավիրուսով պայմանավորված մատակարարման խնդիր է առաջացել, սակայն թե մասնավորապես որն է խնդիրը, չէին մանրամասնել։