Բացել լրահոսը Փակել լրահոսը
242164176_1955634361270383_8530609710483833300_n
A A
Հասարակություն

Արցախի որոշ դպրոցներում ապաստարանների խնդիր կա․ ուսուցիչները հանդիպել են ԱՀ ՄԻՊ ներկայացուցչին

Սեպտեմբերի 15-ին և 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Քռասնու միջնակարգ, Այգեստանի Ա.Բալայանի անվան հիմնական և Խնածախի Ա.Ավագյանի անվան միջնակարգ դպրոցներ ու հանդիպումներ ունեցել տեղի դպրոցների աշակերտների և ուսուցչական անձնակազմի հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ-ը։
 
Այցերի ընթացքում ներկայացվել են երեխաների հիմնական իրավունքները, հատուկ անդրադարձ է կատարվել երեխայի կրթության իրավունքին, որին հարցերի ու պատասխանների ձևաչափով հաջորդել են քննարկումներ դրանց բովանդակության, գործնականում իրագործման վերաբերյալ:
 
Բացի դրանից, ուսուցչական անձնակազմի կողմից ներկայացվել են մի շարք հարցեր, որոնք կապված էին դպրոցների՝ ոչ բարվոք վիճակում գտնվելու, ապաստարանների բացակայության, ինչպես նաև ջրի մատակարարման խոչընդոտների հետ:
 
Պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ այդ խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով: