Բացել լրահոսը Փակել լրահոսը
242159431_1549912038694456_2788181485636680436_n
A A
Պաշտոնական

Զարեհ Սինանյանի հետ զրուցում խոսվել է, թե ինչպես գրասենյակը կարող է աջակցել Մարալ Նաջարյանին Հայաստանում աշխատանքի և կեցության հարցում

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակից հայտնում են․


«Մարդկային ուժի և հզոր կամքի մասին... Արցախում հաստատված և պատերազմի հետևանքով գերեվարված Մարալ Նաջարյանը դարձյալ հայրենադարձվել է:


Մենք սիրով ընդունեցինք նրան մեր գրասենյակում: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ զրույցում խոսվեց գերության ընթացքում ունեցած նրա ապրումների, ներկայիս առողջական վիճակի մասին, նաև թե ինչպես գրասենյակը կարող է աջակցել նրան Հայաստանում աշխատանքի և կեցության հարցում:


Մարալի տառապանքը և նորից հայրենիքում հաստատվելու ցանկությունը նրան դարձնում են օրինակ բոլորի համար»: