Բացել լրահոսը Փակել լրահոսը
f290951d4041cb1141a7828cfd0b2d83
A A
Հասարակություն

Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում. 36-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված. Shamshyan.com

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ սեպտեմբերի 16-ին,  ողբերգական դեպք է  տեղի ունեցել Երևանում: Նուբարաշեն  վարչական շրջանում գործող Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ 7-րդ բաժանմունքի զուգարանի պատուհանի ճաղերից կախված դի կա: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը  Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Սուրեն Ք.-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել նշված կենտրոնի 7-րդ բաժանմունքի զուգարանի ճաղավանդակից պարանով կախվելու միջոցով: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: