A
A
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը պարտվեց 10 գոլի տարբերությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը խայտառակ պարտությունով մեկնարկեց աշխարհի 2023թ առաջնության ընտրական փուլը:
Մեր ընտրանին այսօր Օսլոյում հանդիպեց Նորվեգիայի ազգային թիմի հետ: Տանտիրուհիները 10 անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը և հաղթեցին ոչ ֆուտբոլային 10:0 հաշվով: Ութ գոլ բաց թողեց Լենա Անդրիասյանը, երկու` 88-րդ րոպեին փոխարինման մտած Արմինե Հարությունյանը:
Հայաստանի կանանց հավաքականը ընտրական երկրորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 21-ին: Այդ օրը մեր թիմը սեփական դաշտում կընդունի Լեհաստանի հավաքականին: