Բացել լրահոսը Փակել լրահոսը
15116_am_1 (1)
A A
Պաշտոնական

Մհեր Գրիգորյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ ԵՄ համագործակցության հիմնական ուղենիշները:

Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: