Բացել լրահոսը Փակել լրահոսը
241652862_3999367700168372_3442460918435309677_n (2)
A A
Պաշտոնական

7-րդ հարկից ընկած աղջնակը գիտակից է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բաժին

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ 7-րդ հարկից ընկած ու ծանր վիճակով հիվանդանոց ընդունված 6-ամյա աղջնակի մոտ կա լավացման դրական դինամիկա:
 
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվեց փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները:
 
Աղջնակը գիտակից է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բաժին:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲԿ-ից հայտնել էին, որ ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 6-ամյա մի աղջիկ, ով ընկել է 7-րդ հարկից։