Բացել լրահոսը Փակել լրահոսը
թեստ
A A
Պաշտոնական

ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողը՝ իր հաշվին․ տեսչական մարմինն իրազեկում է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է․
 
- ՀՀ առողջապահության նախարարի 65-Ն հրամանով փոփոխություն է կատարվել ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները (N 3.1.2-001-20) հաստատելու մասին առողջապահության նախարարի թիվ 17-ն հրամանում, ըստ որի՝
 
 աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։
 
 Բացառություն.
Պահանջը չի վերաբերում ՝
☑️ ամբողջական պատվաստված,
☑️ մեկ դեղաչափ պատվաստված,
☑️ փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին,
☑️ հղիներին։
 
ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:
 
Սահմանված նորմերը չպահպանելու դեպքում պատասխանատվություն է կրում տնտեսավարողը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով։
 
Փոփոխությունն ուժի մեջ է մտնում սույն թվականի հոկտեմբերի 1-ից։