Բացել լրահոսը Փակել լրահոսը
73445_b
A A
Հասարակություն

«Նոյան» գործարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ

Սեպտեմբերի 16-ին, ժամը 15։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ
Արմավիրի մարզի Վանանդ գյուղի մոտակայքում՝ «Նոյան» գործարանում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
 
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։17-ին։