Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+rejting 16.09.
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը մեկ աստիճանով նահանջել է ՖԻՖԱ-ի աղյուսակում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, այսօր հրապարակել է ազգային հավաքականների սեպտեմբերի վարկանիշային աղյուսակը։

Հայաստանի ընտրանին, որը ամսվա սկզբին 0։6 հաշվով պարտվել էր Գերմանիայի ազգային թիմին, աղյուսակում նահանջել է մեկ աստիճանով և այժմ զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը։ Իսկ ահա մեզ հաղթած գերմանացիները բարձրացել են 14-րդ տեղ։

Մեր հետ ոչ-ոքի խաղացած Հյուսիսային Մակեդոնիան նահանջել է 74-րդ հորիզոնական, իսկ ահա Լիխտենշտայնը բարձրացել է 188-րդ տեղ։

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են Բրազիլիան, Անգլիան, Ֆրանսիան և Եվրոպայի չեմպիոն Իտալիան։

Առաջին տասնյակ․

1․ Բելգիա՝ 1832 միավոր

2․ Բրազիլիա՝ 1811

3․ Անգլիա՝ 1755

4․ Ֆրանսիա՝ 1754

5․ Իտալիա՝ 1735

6․ Արգենտինա՝ 1725

7․ Պորտուգալիա՝ 1674

8․ Իսպանիա՝ 1673

9․ Մեքսիկա՝ 1666

10․ Դանիա՝ 1658