Բացել լրահոսը Փակել լրահոսը
241969144_3033845106856598_4054509328913913191_n
A A
Հասարակություն

Ավանեսյանը Բելգիայի Թագավորության դեսպանի հետ քննարկում է ունեցել պատվաստանյութերի վերաբերյալ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարկ Միխիլսենին: Այս մասին հայտնում է Առողջապխահության նախարարությունը։
 
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ` Անահիտ Ավանեսյանը հույս է հայտնել, որ Միխիլսենի պաշտոնավարումը Հայաստանում կլինի առողջապահության ոլորտում հայ-բելգիական գործակցության ամրապնդման շրջան:
 
Հանդիպմանը անդրադարձ է եղել COVID-19 համավարակին և դրա հաղթահարմանն ուղղված պատվաստումային գործընթացին:
 
Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել COVAX նախաձեռնության շրջանակներում Բելգիայի Թագավորության կողմից անցյալ շաբաթ Հայաստանին նվիրաբերված պատվաստանյութերի հերթական խմբաքանակի համար` համոզմունք հայտնելով, որ այդ քայլը կնպաստի համավարակի հաղթահարմանն ու մարդկանց համար այն հասանելի դարձնելուն:
 
Կողմերը մտքեր են փոխանակել պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվության, կեղծ լուրերի պատճառներին և հանրային առողջության վրա դրա ունեցած բացասական ազդեցության մասին:
 
Մարկ Միխիլսենը նկատել է, որ Բելգիայում ևս հասարակության մի խումբ կա, որը պայքարում է պատվաստումների դեմ, սակայն նման պնդումները համարվում են անլուրջ և չհիմնավորված:
 
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նաև առողջապահության ոլորտում կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներին: Շեշտվել է, որ COVID-19-ով պայմանավորված իրադրությունը, ինչպես նաև դրան հաջորդած պատերազմը մեծ հարված էին հասարակության հոգեկան առողջությանը, ուստի կառավարության առաջիկա տարիների առաջնահերթություններից է լինելու տուժածներին որակյալ հոգեբուժական օգնության տրամադրումն ու հոգեբանական ծառայությունների մատուցումը:
Մարկ Միխիլսենին հետաքրքրվել է նաև Հայաստանում առողջապահական ապահովագրության ներդրման ծրագրով:
 
Հանդիպման ավարտին քննարկվել են առողջապահության նախարարության առջև դրված խնդիրների իրականացման համար Հայաստանի և Բելգիայի Թագավորության միջև փորձի փոխանակման հնարավորությունները, հնչել են ոլորտային փոխգործակցության խորացմանն ուղղված առաջարկներ: