Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+murc
A A
Սպորտ

67 տարեկանում մահացել է օլիմպիական կրկնակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Յուրի Սեդիխը

Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկան իր թվիթերյան էջում գրել է, որ 67 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ աթլետ Յուրի Սեդիխը։

Վերջինս օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է դարձել մուրճի նետման մրցումներում (1976, 1980թթ)։ Նրան է պատկանում նաև համաշխարհային ռեկորդը, որը նա սահմանել է 1986թ Եվրոպայի առաջնության ժամանակ։ Այն հավասար է 86,74 մետր։

Յուրի Սեդիխը 1993թ ապրում էր Ֆրանսիայում։ Նրա կինը՝ Նատալյա Սեդիխը, կանանց գնդի հրման համաշխարհային ռեկորդակիրն է՝ 22 մետր 63 սանտիմետր։