Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+makabi
A A
Սպորտ

Մեր մրցակիցը կազմակերպված, ֆուտբոլ խաղացող թիմ է․ «Մաքաբիի» գլխավոր մարզիչ

Թել-Ավիվի «Մաքաբի» թիմի գլխավոր մարզիչ Պատրիկ վան Լյուվենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է այսօր Երևանի «Ալաշկերտի» հետ կայանալիք Կոնֆերենցիայի լիգայի խաղի մասին։

«Այսօր պատմական պահ է մեր համար, քանի որ եվրոպական նոր մրցաշարը սկսում են տնային հանդիպումով։ Մենք լիովին պատրաստ ենք խաղին, չնայած թիմի վերջին հանդիպումների արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն։ Եվրոգավաթային խաղերն այնպիսին են, որ էներգիա են հաղորդում ֆուտբոլիստներին։

Մեր մրցակիցը կազմակերպված, ֆուտբոլ խաղացող թիմ է։ Ֆուտբոլիստները լավ են համագործակցում իրար հետ և ձգտում են հասնել դրական արդյունքի», - ասել է նիդեռլանդցի մասնագետը։

Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտն» այսօր իր նորամուտը կնշի ՈՒԵՖԱ Կոնֆերենցիայի լիգայի խմբային մրցաշարում։ Մեր թիմը Թել-Ավիվում կհանդիպի իսրայելական «Մաքաբիի» հետ։

Բուքմեյքերներն այդ հանդիպման ընդգծված ֆավորիտ են համարում դաշտի տերերի թիմին, որի հաղթանակը հավասար է 1,30 գործակից։ «Ալաշկերտի» հաղթանակը գնահատել են 9,00 գործակիցով։

«Մաքաբի» - «Ալաշկերտ» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 18։30-ին։