Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 14.09.
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնայի» նոր փորձությունը, Ռոնալդուն` կրկին «կարմիր սատանա»

Այսօր մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հերթական մրցաշարը: Եվրոպական 32 ակումբներ 9 ամիս կպայքարեն ոչ միան աշխարհամասի, այլև աշխարհի ամենապատվավոր գավաթի համար:

 

Արդեն առաջին տուրում միմյանց հետ կհանդիպեն երկու ֆավորիտները. «Բարսելոնան» սեփական դաշտում կընդունի մյունխենի «Բավարիային»: Թիմերը վերջին անգամ իրար հետ հանդիպել են 2020թ օգոստոսին, չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում: Այն ժամանակ մյունխենցիները «Նոու Կամպի» դատարկ ստադիոնում պարզապես ջախջախեցին կատալոնացիներին` 8:2:

 

«Բարսելոնան» այսօր առաջին անգամ հանդես կգա չեմպիոնների լիգայում առանց Լիոնել Մեսիի: Իսկ ահա «Բավարիան» պահպանել է իր հիմնական կազմը, սակայն փոխվել է գլխավոր մարզիչը. Հանսի Ֆլիկի տեղը զբաղեցրել է ավելի երիտասարդ և ամբիցիոզ Յուլիան Նագելսմանը:

 

Մյուս խաղերից կարելի է առանձնացնել «Յանգ Բոյզ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Անգլիացիների կազմում այսօր կարող է հանդես գալ մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Քրիշտիանու Ռոնալդուն, որն իր անվան դիմաց արդեն գրանցել է 134 գոլ: Պորտուգալացի հարձակվողը «կարմիր սատանաների» կազմում եվրոպական գավաթաներում վերջին անգամ հանդես էր եկել 2009 թվականին, երբ չեմպիոնների լիգայի եզրափակիչում մանչեսթրցիները 0:2 հաշվով պարտվեցին «Բարսելոնային»:

 

Չեմպիոնների լիգա

Խմբային փուլ

1-ին տուր

 

E խումբ

«Բարսելոնա» - «Բավարիա»

«Դինամո» Կիև - «Բենֆիկա»

 

F խումբ

«Յանգ Բոյզ» - «Մանչեսթեր Յունայթեդ»

«Վիլյառեալ» - «Ատալանտա»

 

G խումբ

«Սևիլյա» - «Զալցբուրգ»

«Լիլ» - «Վոլֆսբուրգ»

 

H խումբ

«Չելսի» - «Զենիթ»

«Մալմյո» - «Յուվենթուս»