A
A
«Սևանը» հաղթեց ԲԿՄԱ-ին, «Փյունիկը»` «Ուրարտուին»
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Vbet ֆուտբոլի Պրեմիեր լիգայում այսօր կայացան 6-րդ տուրի վերջին երկու հանդիպումները:
Մրցաշարի նորեկ «Սևանը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց մյուս նորեկ ԲԿՄԱ-ին: Երրորդ տեղում գտնվող «Ուրարտուն» սեփական դաշտում 0:2 հաշվով զիջեց «Փյունիկին»:
Այս խաղերից հետո «Սևանը» վաստակեց 11 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական: Նրան հաջորդում է «Փյունիկը», որն ունի 10 միավոր: «Ուրարտուն» 9 միավորով գտնվում է 5-րդ հորիզոնականում: ԲԿՄԱ-ն կրեց վեցերորդ անընդմեջ պարտությունը և շարունակում է մնալ միակ թիմը, որը դեռ միավոր չի վաստակել:
Հայաստանի Vbet ֆուտբոլի Պրեմիեր լիգայի հաջորդ` 7-րդ տուրի խաղերը տեղի կունենան սեպտեմբերի 21-23-ին: