Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՍԱՏՄ-ն ստուգայցեր է անցկացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում (տեսանյութ)

Շաբաթամուտի ստուգայցերը՝ ուղղված covid19-ի կանխարգելմանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները սկսել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներից: Խախտումներ հայտնաբերվել են սուպերմարկետներից մեկում. հաճախորդներն ու աշխատակիցները չեն կրել դիմակներ: Կազմվել է արձանագրություն: Ստուգայցերը շարունակվում են։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: