Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+rusastan (2)
A A
Սպորտ

Բրազիլացի ֆուտբոլիստն ավարտեց ելույթները Ռուսաստանի հավաքականում

Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Մարիո Ֆերնանդեսն հայտարարել է Ռուսաստանի հավաքականում ելույթներն ավարտելու մասին։ Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը։

Ֆուտբոլիստն իր որոշումը բացատրել է նրանով, որ ինքը ցանկանում է կենտրոնանալ միայն թիմի խաղերի վրա։

«Ես շուտով կդառնամ 31 տարեկան և որոշակի պատկերացում ունեմ իմ ապագայի մասին։ Տարեց տարի իմ համար դժվար է խաղալ երկու ճակատով, այժմ հանդիպումներից հետո ավելի շատ ժամանակ է հարկավոր վերականգման համար։ Ցավոք, հաճախակի են դարձել նաև վնասվածքները։ Ուստի, իմ կողմից անարդարացի կլինի տեղ զբաղեցնել հավաքականում։ Պետք է երիտասարդ, խոստումնալից խաղացողներին հնարավորություն տալ հանդես գալ ազգային թիմում», - ասել է ազգությամբ բրազիլացի ֆուտբոլիստը։

Մարիո Ֆերնանդեսը Ռուսաստանի հավաքականի կազմում անցկացրել է 33 խաղ, խփել 5 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Նա մասնակցել է 2018թ աշխարհի և 2020թ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերին։