Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis 13.09.
A A
Սպորտ

Դանիլ Մեդվեդևը Նովակ Ջոկովիչին հաղթելուց հետո ներողություն է խնդրել 

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Դանիլ Մեդվեդևն անսպասելի հայտարարություն է արել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ խաղում հաղթել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին և վերջինիս զրկել «Մեծ սաղավարտը» նվաճելուց:

«Նախ ցանկանում եմ ներողություն խնդրել Նովակից և բոլոր նրանցից, ովքեր եկել էին մարզադաշտ: Բոլորս գիտեինք, թե այսօր ինչի էր ձգտում Նովակը: Ես նախկինում այդ մասին ոչ մի տեղ և ոչ մեկին չեմ ասել, բայց այժմ ցանկանում եմ ասել. իմ համար նա աշխարհի բոլոր ժամանակների լավագույն թենիսիստն է», - ասել է ռուս թենիսիստը, որն առաջին անգամ է հաղթանակ տարել նման խոշոր մրցաշարում:

Նովակ Ջոկովիչը, որը մինչ այդ հաղթել էր «Մեծ սաղավարտի» նախորդ երեք մրցումներում, այս անգամ չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ և պարտվեց 0:3 հաշվով: Նրան չհաջողվեց կրկնել ավստրալացի Ռոդ Լեյվերի նվաճումը, որը 1969 թվականին հաղթել էր «Մեծ սաղավարտի» բոլոր 4 մրցումներում: