Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mou 13,09,
A A
Սպորտ

Խաղը կարող էր ավարտվել 6:6, 7:7․ ես երբեք չեմ մոռանա այս հանդիպումը. Ժոզե Մոուրինյո (տեսանյութ)

«Դա հիշեցնում էր 12-13 տարեկան տղայի վազք, որը երազում է ֆուտբոլային աշխարհի մասին», - այսպես է նկարագրել իտալական La Gazzetta dello Sport թերթի լրագրողը «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի անմոռաց ուրախությունը «Սասուոլոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: Պորտուգալացի մարզիչը հաղթական գոլից հետո վազքով գնացել է «Ռոմայի» արմատական ֆաների տրիբունայի մոտ և նրանց հետ նշել հաղթանակը:   

«Այս խաղը հատուկ էր իմ համար, դրա համար ես երբեք չեմ մոռանա այս հանդիպումը: Այն կարող էր ավարտվել 6:6, 7:7 կամ 2:1 հաշվով հաղթեր «Սասուոլոն»: Այն լավ թիմ է: Ռուի Պատրիսիուն երկու անգամ մեզ փրկեց վերահաս գոլից, մենք էլ չկարողացանք գրավել դատարկ դարպասը: Ուրախ եմ հաղթանակի և թիմի հաղթական մենթալիտետի համար: Սա շատ կարևոր երեք միավոր էր մեր համար: Երևի նա էլ տեղյակ է իմ 1000-րդ խաղի մասին (Մոուրինյոն նկատի ունի Աստծուն – հեղ.), որը ես միշտ կհիշեմ», - ասել է «Ռոմայի» գլխավոր մարզիչը:

Հավելենք, որ «Սասուոլոյի» հետ խաղը եղել է պորտուգալացի մասնագետի թվով 1000-րդ պաշտոնական հանդիպումը: Նա այդ խաղերից 638-ում հաղթանակ է տարել, իսկ պարտվել է 158-ում:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է խաղին: Նրան 69-րդ րոպեին փոխարինել է Էլ-Շարավին, որը 90+1 րոպեին խփել է հաղթական գոլը` 2:1: