Երեւանում մեքենա է պայթել
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 12-ին, ժամը 19։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Կ․) տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Մասամբ այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկի երեսպատումը և վնասվել ավտոմեքենան։
Վարորդը դաստակի շրջանում այրվածք է ստացել։ Տուժածին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։