Բացել լրահոսը Փակել լրահոսը
լուսավոր հայաստան
A A
Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան» -ը երկու մարզից հրաժարվեց

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում է կայացրել որևէ ձևաչափով չմասնակցել հոկտեմբերի 17-ին կայանալիք Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին։
Այս մասին տեղեկացրել է կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
 
«Նախընթաց շրջանը ցույց տվեց, որ սպասվող ընտրությունները չունեն որևէ քաղաքական բաղադրիչ և չեն նպաստելու ՏԻՄ արդյունավետ կառավարման օղակների ձևավորմանը։
Այս որոշմանը հանգելու քաղաքական դրդապատճառների և հետագա անելիքների մասին ավելի մանրամասն հանդես կգանք առաջիկայում» ,- տեղեկացրել է նա։