Բացել լրահոսը Փակել լրահոսը
Շանթդաշինք
A A
Քաղաքականություն

Սյունիքում իրավիճակը ստիպել է «Շանթ Դաշինք»-ին որոշում կայացնել

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել ՀՀ-ում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրություններին։
 
«Հաշվի առնելով Սյունիքի մարզի շուրջ ծավալվող լարված իրադարձությունները (ավտոճանապարհների փակում, միջանցքի խնդիր և այլն)` կուսակցությունը որոշել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցել միայն Սյունիքի մարզի որոշ համայնքներում։ Ընտրական առաջին պայքարը կմեկնարկենք Տաթև համայնքից։
«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության Տաթև համայնքի ավագանու ցուցակը կգլխավորի Սամվել Լալայանը»,-ասված է կուսակցության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ կուսակցության նախագահը Շանթ Հարությունյանի որդին է՝  Շահենը։