Բացել լրահոսը Փակել լրահոսը
241798518_4757199330997895_1443309084046694934_n
A A
Քաղաքականություն

ՔՊ-ականները Դիլիջանում ընտրություն են արել

Դիլիջանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կառույցի ստեղծումը։ Այս մասին հայտնում են ՔՊ-ից։
 
Միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանը և Վահագն Ալեքսանյանը, Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը և ՔՊ կուսակցականներ։
 
Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին տարածքային խորհրդի անդամները՝
1. Սարգսյան Դավիթ
2. Բազինյան Արման
3․ Թամրազյան Վարդան
4. Օհանյան Լիլիթ
5. Խեչյան Արշակ։
Խորհուրդն իր կազմից ընտրեց նաև նախագահ և քարտուղար։
Խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվեց Դավիթ Սարգսյանը, քարտուղար՝ Լիլիթ Օհանյանը։
Տարածքային կառույցի խորհրդի վերահսկող ընտրվեց Վանուշ Փիլոյանը։