Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» ավելացված ժամանակում 2 գոլ խփեց և տարավ 6-րդ հաղթանակը (տեսանյութ)

Ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2021/22թ առաջնության 6-րդ տուրի հերթական խաղում Չարենցավանի «Վանն» իր հարկի տակ ընդունեց առաջատար «Արարատ-Արմենիային»:

Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց տանտերերի բրազիլացի կիսապաշտպան Լուիշ Մենեզեշը: Հյուրերի խաղացող Արտյոմ Ավանեսյանը խաղի վերջում ավելացված ժամանակի առաջին րոպեին խփեց պատասխան գոլը, իսկ 4-րդ րոպեին Մաիլսոն Լիման երկրորդ անգամ գրավեց չարենցավանցի ֆուտբոլիստների դարպասը:

Այդպիսով, «Արարատ-Արմենիան» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ և շարունակեց իր հաղթարշավը, որն արդեն կազմում է 6 անընդմեջ հանդիպում: Մրցաշարի առաջատարը վաստակեց 18 միավոր և շարունակում է 3-ով գերազանցել իրեն հետապնդող «Արարատին»: «Վանը» 7 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: