Բացել լրահոսը Փակել լրահոսը
68741
A A
Քաղաքականություն

Բարսելոնում անցկացվել է Կատալոնիայի անկախության պահանջով հանրահավաք

Կատալոնիայի անկախության պահանջով բազմամարդ ակցիա է այսօր տեղի ունեցել Բարսելոնում: Այս մասին հայտնում է ՌԻԱ գործակալությունը: Այսօր կատալոնցիները նշում են Ազգային օրը՝ Դիադուն:

Կատալոնիայի անկախության պահանջով նման ակցաներն արդեն 10-րդ տարին է, ինչ տեղի են ունենում: Այս տարի հանրահավաքին մանակցել է 400 հազար մարդ:

Ակցիայի մասնակիցները վանկարկել են՝ «անկախություն» ու իրենց ձեռքերում պահել անկախ Կատալոնիայի ոչ պաշտոական դրոշը: