Բացել լրահոսը Փակել լրահոսը
241206777_389323092812277_8290938928085174663_n
A A
Քաղաքականություն

«Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի Դիլիջանում նախատեսվող ՏԻՄ ընտրություններին․ հայտնի է՝ ով կգլխավորի ցուցակը

2021թ․ սեպտեմբերի 11-ին կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ մի շարք համայնքներում 2021թ. հոկտեմբերի 17-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
 
Արդյունքում որոշում է կայացվել մասնակցել Դիլիջան համայնքում նախատեսվող ՏԻՄ ընտրություններին: Ավագանու ցուցակը գլխավորելու է «Հայրենիք» կուսակցության՝ Դիլիջանի համայնքային կառույցի ղեկավար Արմեն Օրդինյանը:
 
Խորհրդի նիստում քննարկվել են նաև օրերս ստեղծված Արցախի հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև ներքաղաքական օրակարգին առնչվող մի շարք հարցեր: