Բացել լրահոսը Փակել լրահոսը
580x400.thumb
A A
Քաղաքականություն

ՊՎԾ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Ռաֆայել Զաքարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

 
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ռաֆայել Զաքարյանին ազատել Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից», - նշված է որոշման մեջ: 
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմում է ներկայացրել պաշտոնից ազատելու վերաբերյալ։