«Ադրբեջանը քանդում է հայկական գերեզմաններն ու քարերն օգտագործում որպես շինանյութ»․ Արցախի ՄԻՊ. Առավոտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ մշակութային կառույցների կողմից լուրջ եւ թիրախային քայլեր չձեռնարկվեն, ապա կարճ ժամանակում հայկական եկեղեցիներից ջնջվելու են դրանց պատմությունը հաստատող հայերեն արձանագրությունները»,-Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ընթացող «Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն» խորագրով համաժողովի ժամանակ այսօր հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա շեշտեց, որ տեւական ժամանակ է՝ Ադրբեջանը խոչընդոտում է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք, եւ դա մեկ օրինակն է՝ կրոնական ազատության հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքի մասին։
«Տարբեր աղբյուրների տեղեկությունները վկայում են նաեւ, որ օկուպացված տարածքներում Ադրբեջանը հիմնահատակ քանդում է հայկական գերեզմանատները եւ գերեզմանաքարերն օգտագործում որպես շինանյութ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ