Բացել լրահոսը Փակել լրահոսը
241654016_1029316304529369_6706708038477831883_n
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արցախին առնչվող ցանկացած պայմանավորվածություն էլ պետք է վավերացվի Արցախի կողմից

Սեպտեմբերի 10-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հյուրընկալել է «Հայրենիքի ձայն» հանրային շարժման համակարգող Վահրամ Գևորգյանին: Հանդիպման ընթացքում Վահրամ Գևորգյանը ԱԺ նախագահին է ներկայացրել այն առաջնահերթ ու առանցքային քայլերը, որոնք, ըստ շարժման համակարգողի, շրջադարձային ազդեցություն կունենան ներկա իրավիճակում:

Արցախի խորհրդարանի ղեկավարը համամիտ է Վահրամ Գևորգյանի ներկայացրած այն կանխարգելիչ գործնական քայլերի կիրառմանը, որոնք վերաբերում են Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը. արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հավաքական դիրքորոշում պետք է ունենան և΄ իշխանական, և΄ ընդդիմադիր ուժերը:

Հանրային շարժման համակարգողի համոզմամբ ՝ պետական համակարգի և ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնել արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում շահագրգիռ բոլոր պետությունների ու միջազգային կառույցների հետ ինտենսիվ աշխատանքներ սկսելու գործում,առաջարկում է կենսունակ ուժերի համախմբմամբ՝ խաղաղ մարտավարության հայեցակարգ ձևավորել, Արցախին և արցախայությանը առնչվող ցանկացած փաստաթուղթ կամ պայմանավորվածություն էլ պետք է վավերացվի Արցախի կողմից: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հանդիպումները դարձնել հաճախակի:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին