Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan kanajq
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը կպատրաստվի աշխարհի 2023թ առաջնությանը

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը սկսում է նախապատրաստվել ԱԱ 2023թ որակավորման խմբային փուլի հանդիպումներին։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր ընտրանին սեպտեմբերի 12-22-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանն այդ հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին.

Դարպասապահներ

Լենա Անդրիասյան - «Փյունիկ»

Արմինե Հարությունյան - «Փյունիկ»

Մարիամ Նալբանդյան - «Հայասա»

Սյուզան Սիրեկանյան - «Փյունիկ»

 

Պաշտպաններ

Անի Ղուկասյան - «Փյունիկ»

Նորա Եղյան - «Փյունիկ»

Մարիա Սախինովա - «Փյունիկ»

Լիանա Ղազարյան - «Հայասա»

Անյուտա Գալստյան - «Փյունիկ»

Նելլի Խալաթյան - «Փյունիկ»

Քրիստինե Ալեքսանյան - «Ժիլստրոյ» (Ուկրաինա)

Արմինե Խաչատրյան - «Օկժեպտես» (Ղազախստան)

Սիդնեյ Վերմիլիոն - «Բլյու Հարթս» (ԱՄՆ)

 

Կիսապաշտպաններ

Նայիրի Տեր-Մկրտիչյան - «Փյունիկ»

Լուիզա Ղազարյան - «Փյունիկ»

Հեղինե Չոփիկյան - «Փյունիկ»

Անի Կարապետյան - «Փյունիկ»

Կարինե Եղյան - «Հայասա»

Վերոնիկա Ասատրյան - «Փյունիկ»

Էմմա Բաբոյան - «Հայասա»

Օլգա Օսիպյան - «Ժիլստրոյ-2» (Ուկրաինա)

 

Հարձակվողներ

Աննա Դալլաքյան - «Հայասա»

Դվին Աղաբաբեան - «Փյունիկ»

Պայծառ Ասատրյան - «Փյունիկ»

Սուսաննա Բադալյան - «Փյունիկ»

Մարալ Արթին - «Կաստելյոն» (Իսպանիա)

Օքսանա Պիզլովա - «Վոսխոդ» (Ուկրաինա)

Հայաստանի կանանց հավաքականը ԱԱ-2023-ի որակավորման խմբային փուլի առաջին տուրում սեպտեմբերի 16-ին կհյուրընկալվի Նորվեգիայի ընտրանուն, իսկ սեպտեմբերի 21-ին Երևանում կմրցի Լեհաստանի ընտրանու հետ։