Շախմատի Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները համաշխարհային օլիմպիադայում
Աջակցիր «Ա1+»-ինԱռցանց անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր անցկացվում են բարձրագույն խմբի վերջին երեք տուրերը։
Առաջինը կայացան Ա ենթախմբի հանդիպումները, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականը։ Մեր ընտրանին 7-րդ տուրում 4,5։1,5 հաշվով հաղթեց Մոնղոլիային։ Մեկական միավորներ վաստակեցին Հովհաննես Գաբուզյանը, Սուսաննա Գաբոյանը, Մամիկոն Ղարիբյանը և Մարիամ Մկրտչյանը։
Նախավերջին՝ 8-րդ տուրում, մեր ընտրանին անսպասելի պարտվեց Ինդոնեզիային։ Մերոնցից կեսական միավոր վաստակեցին միայն Հովհաննես Գաբուզյանն ու Ռոբերտ Հովհաննիյանը։
Իսկ ահա ավարտական՝ 9-րդ տուրում, Հայաստանի հավաքականը նոր անակնկալ մատուցեց՝ հաղթելով խմբի ֆավորիտ Չինաստանին՝ 4։2։ Մեր թիմից հաղթանակ տարան Հովհաննես Գաբուզյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիամ Մկրտչյանը։ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները։
Այդպիսով, Հայաստանի հավաքականը խմբային փուլում վաստակեց 10 միավոր և 10 մասնակիցների մեջ գրավեց 5-րդ տեղը։ Փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին Ղազախստանի և Չինաստանի հավաքականները, որոնք վաստակեցին համապատասխանաբար 16 և 14 միավոր և զբաղեցրին առաջին երկու տեղերը։
Այս խմբում պայքարից դուրս մնացին նաև Իրանի, Ինդոնեզիայի, Ռումինիայի, Մոնղոլիայի, Հունաստանի, Վրաստանի և Ավստրալիայի ազգային թիմերը։