Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert 10,09,
A A
Սպորտ

«Ալաշկերտը» նոր համալրումներ ունի Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկից առաջ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկից առաջ երկու նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել:

Ինչպես նշում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմի կազմը համալրել են բրազիլացիներ Մաթեուս Ալեսանդրո Դոս Սանթոս Պերեյրան և Նիքսոն Դարլանիո Ռեիս Կարդոսոն:

25-ամյա վինգեր Մաթեուսը լեգենդար «Ֆլումինենսե» ակումբի սան է, 3 տարի հանդես է եկել Բրազիլիայի Ա Սերիայում: Նա խաղացել է նաև բրազիլական «Բոտաֆոգո», «Ֆորտալեզա» և «Ատիբայա» ակումբներում:

29-ամյա հարձակվող Նիքսոնը լեգենդար «Ֆլամենգոյի» սան է, 8 տարի հանդես է եկել Բրազիլիայի Ա Սերիայում: Նա խաղացել է նաև շվեդական «Կալմարում» և Մալթայի «Մոստայում»:

«Ալաշկերտը» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղը կանցկացնի սեպտեմբերի 16-ին: Մեր թիմը Իսրայելում կհանդիպի Թել-Ավիվի «Մաքաբիի» հետ: