A
A
Լևոն Արոնյանը պարտվեց Գարի Կասպարովին
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ Սենտ Լուիս քաղաքում ընթացող Ֆիշերի շախմատի մրցաշարում կայացան 4-6-րդ տուրի պարտիաները:
Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի և ամերիկացի Վեսլի Սոն հետ, իսկ ահա 5-րդ տուրի պարտիայում սպիտակներով պարտվեց աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին:
Վեց տուրից հետո մեր շախմատիստը վաստակել է 2,5 միավոր և ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ բաժանում է 7-8-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ամերիկացի Լեյնիեր Պերես Դոմինգեսը, որն ունի 4,5 միավոր: Գարի Կասպարովը 3,5 միավորով կիսում է 3-4-րդ տեղերը:
Այսօր կկայանան վերջին երեք` 7-9-րդ տուրերի հանդիպումները: Լևոն Արոնյանը նախ կհանդիպի հենց Շախրիյար Մամեդյարովի, ապա ամերիկացի Սեմ Շենքլանդի և առաջատար Լեյնիեր Պերես Դոմինգեսի հետ: