Բացել լրահոսը Փակել լրահոսը
20901411_1810677678960484_3228367737292338874_o
A A
Սպորտ

Ուղիղ. Լևոն Արոնյան – Գարի Կասպարով. հանդիպում շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոնի հետ (տեսանյութ)

ԱՄՆ Սենտ Լուիս քաղաքում ընթացող Ֆիշերի շախմատի մրցաշարում այսօր կկայանան 4-6-րդ տուրի պարտիաները:

Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը նախ կմրցի մրցաշարի առաջատարներից մեկի` Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

5-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կհանդիպի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հետ, որը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն ներկայացնում է Ռուաստանի Դաշնությունը:

Վեցերրորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը ամերիկացի Վեսլի Սոն է:

Նշենք, որ Լևոն Արոնյանը երեք տուրից հետո վաստակել է 1,5 միավոր և բաժանում է 5-7-րդ տեղերը: Նա առայժմ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, քանի որ դեռևս պայմանագիր չի կնքել ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի հետ:

Լևոն Արոնյանի հանդիպումների ուղիղ եթերը կարող եք դիտել ստորև.

Խաղը կսկսվի ժամը 23։00-ին