Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Լենոնի «Imagine»-ը 50 տարեկան է (տեսանյութ)

Հիշո՞ւմ եք Ջոն Լենոնի հայտնի «Imagine»  երգը․ այն արդեն  50 տարեկան է։ Այսօր աշխարհի տարբեր անկյուններում  նրա արվեստի  երկրպագուները տոնում են այդ հոբելյանը։  Լենոնը այս երգում արտահայտել է իր տեսակետները, թե աշխարհը ինչպիսին պետք է լինի․

 Պատկերացրու՝ չկան երկրներ,

Դժվար չէ դա անել:

Չկա ոչինչ, որի համար սպանում կամ մեռնում ենք, 

Չկա կրոն նույնպես, 

Պատկերացրու՝ բոլոր մարդիկ խաղաղ ապրում են: 

 Աշխարհի տարբեր քաղաքների կարեւորագույն շենքերի պատերին այսօր «լողացել» են այս երգի բառերը, իսկ աշխարհում դեռ երազանք է այն ամենը, ինչի մասին երգում էր Լենոնը։