Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gerrmania 9.09.
A A
Սպորտ

Գերմանիայի հավաքականի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

Գերմանիայի ֆուտբոլի հավաքականին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում։ Այդ մասին տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի թվիթերյան էջը։

Գերմանիայի ընտրանին վերադառնալիս է եղել Իսլանդիայի հավաքականի հետ խաղից։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք կատարել է անվտանգության նկատառումներով։ Այժմ գերմանացի ֆուտբոլիստները կանոնավոր չվերթներով կմեկնեն Ֆրանկֆուրտ և Մյունխեն՝ իրենց ակումբներ վերադառնալու համար։