Բացել լրահոսը Փակել լրահոսը
02.thumb
A A
Պաշտոնական Հասարակություն

Հադրութի շրջանի Հին Թաղերի և Խծաբերդի հանձման մեջ մեղադրվող փոխգնդապետի փաստաբանական թիմի հայտարարությունը

Հադրութի շրջանի Հին Թաղերի և Խծաբերդի հանձման մեջ մեղադրվող փոխգնդապետի փաստաբանական թիմի հայտարարությունը․ 

«Այսօր ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչությունից տեղակացվել են ժամը 17-ին ներկայանալ քննչական գործողությունների կատարմանը։ Համաձայն վարույթն իրականացնող մարմնի Արսեն Ղազարյանին առաջադրված մեղադրանքը լրացվելու է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդություն  է ներկայացվելու դատարան։

 

1 Սա Հայաստանի իրավակիրառ պրակտիկայում եզակի դեպք է, երբ նույն անձի նկատմամբ նույն գործով 3-րդ անգամ ներկայացվում է կալանավորման միջնորդություն։

2 Միջնորդության ներկայացման համար ընտրվել է այն ժամանակահատվածը, երբ հերթապահում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրը՝ իր բոլոր բացասական ավանդույթներով։

3 Մեղադրանքը լրացվում է և կալանավորման միջնորդություն է ներկայացվում 2-րդ անգամ կալանավորման միջնորդության մերժումից հետո, որը փաստում է, որ վարույթն իրականացնող մարմնի միակ նպատակը Ա․Ղազարյանին և պաշտպանական թիմին լռեցնելն է, յուրաքանչյուր գնով Արսեն Ղազարյանին անազատության մեջ պահելը, այլապես մեղադրանքի վերաբերյալ հիմնավոր ապացույցների առկայության դեպքում դեռ վաղուց կարող էր նրան մեղադրանք առաջադրված լինել։

4 Վարույթն իրականացնող մարմինը դեռ մինչև Արսեն Ղազարյանին առաջադրված մեղադրանքը լրացնելը, արդեն իսկ որոշել է կալանավորման միջնորդություն ներկայացնել, որից ենթադրվում է, որ վարույթն իրականացնող մարմնին անգամ  հետաքրքիր չէ Արսեն Ղազարյանի դիրքորոշումը, նրա կողմից տրված ցուցմունքը և յուրաքանչյուր պարագայում միջնորդությունը ներկայացվելու է»։

Հիշեցնենք, որ Խծաբերդն ու Հին Թաղերը հանձնելու, այս տարածքներում 62 անձանց գերի ընկնելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Ղազարյանին մի քանի հոդվածով մեղադրանք է առաջադրված, որոնց թվում՝ զենք գործադրելուց հրաժարվելը, հրաման չկատարելը, մարտական դիրքը թողնելը։

Վերջինս մեղադրանքը չի ընդունում։