Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Չարչյան
A A
Քաղաքականություն

Արմեն Չարչյանին շտապ տեղափոխել են հիվանդանոց․փաստաբան

Քիչ առաջ ՀՀ ԱՆ  «Վարդաշեն» ՔԿՀ-ում  պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչը պայմանավորված է նրա մոտ առկա շաքարային դիաբետով /ծանր ձև/ և նա տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն՝ շաքարային բաժանմունք։

 «Պնդում եմ Արմեն Չարչյանի մոտ ախտորոշված հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ և պրոֆեսորն օր առաջ պետք է ազատ արձակվի»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ Չարչյանը մեղադրվում է ընտրողների կամքի վրա ազդելու համար։